

ԷկոԼուր
«Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Մեղրիի տարածաշրջանի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման վերաբերյալ հասարակական լսումները Մեղրիում չեն անցկացվի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը,լսումները տեղի կունենան սույն թվականի օգոստոսի 8-ին` ժամը 11.00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում, իսկ ժամը14.00-ին Շվանիձոր համայնքի մշակույթի պալատում:
Հիշեցնենք, որ այս լսումները պետք է տեղի ունենային հուլիսի 18-ին, սակայն անհայտ պատճառով հետաձգվեցին:
Նշենք, որ Մեղրի քաղաքի բնակիչները մտահոգված եւ զարմացած են, որ լսումները շրջանցել են իրենց քաղաքը, նրանք նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, որ Մեղրի գետն իրենց գյուղատնտեսական հողերի ոռոգման եւ Մեղրիի շրջանի էկոհամակարգի պահպանման միակ աղբյուրն է:
Օգոստոս 05, 2013 at 10:46
