

ԷկոԼուր
Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման վերաբերյալ հասարակական լսումները հետաձգվել են երկրորդ անգամ և օգոտսոսի 8-ից տեղափոխել օգոտսոսի 15-ը: Ինչպես տեղեկացնում է բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը` լսումները տեղի կունենան սույն թվականի օգոստոսի 15-ին` ժամը 11.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի թիվ 1 դպրոցի դահլիճում, իսկ ժամը 14.00-ին` Շվանիձոր համայնքի մշակույթի պալատում: Ծրագիրը ներկայացնում է «Հայգյուղշիննախագիծ» ՍՊԸ-ն: Լսումները պետք է տեղի ունենային հուլիսի 18-ին, հետո օգոտոսի 8-ին, սակայն անհայտ պատճառներով հետաձգվեցին: Չնայած Մեղրիի բնակիչների բազմաթիվ դիմումներին և բողոքներին, այդ լսումնեը Մեղրի քաղաքում այդպես էլ չեն նշանակվել:
Նշենք, որ Մեղրիի բնակիչները բազմիցս իրենց մտահոգություն են արտահայտել նախագծի վերաբերյալ. Մեղրի գետը նրանց գյուղատնտեսական հողերի ոռոգման եւ Մեղրիի շրջանի էկոհամակարգի պահպանման միակ աղբյուրն է և մեղրեցիները համոզված են, որ երբ ծրագիրը իրականացվի, նրանք կզրկվեն այդ աղբյուրից:
Օգոստոս 07, 2013 at 15:55
