

ԷկոԼուր
Փոքր ՀԷԿ-երի խնդիրը արդեն հուզում է կառավարությանը: «Ոռոգման շրջանի ընթացքում ջուրն առաջնահերթ պետք է ուղղվի ոռոգմանը, ՀԷԿ-երը կարող են օգտագործել միայն ոռոգումից ավելացած ջուրը»,- ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում օգոստոսի 24-ի խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նա ընդգծել է, որ գործող օրենսդրությամբ` ջրային ռեսուրսներն առաջնահերթ օգտագործվում են բնակչության խմելու, կենցաղային եւ ոռոգման պահանջարկն ապահովելու համար:
Օգոստոս 27, 2013 at 15:13
