

ԷկոԼուր
KfW գերմանական զարգացման բանկը պատասխանել է ԷկոԼուրի բաց նամակին` ուղղված բանկի գործադիր տնօրեն Ուլրիխ Շրեդերին ապօրինաբար կառուցված «Արգիճի» փոքր ՀԷԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ (http://ecolur.org/hy/news/water/open-letter-on-excluding-argitchi-shpp-from-project-list-submitted-for-kfw-funding/5425/): Նամակում ասված է.
«KfW բանկը խստորեն հետևում է իր կողմից ֆինանսավորվող նախագծերի էկոլոգիական կայունությանը, և վերականգնվող էներգիայի կայուն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ֆինանսավորողներից մեկն է: Ինչպես Էկոլուրը, այնպես էլ մենք կիսում են շրջակա միջավայրի պաշտպանվածության մտահոգությունը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԳՀՀ-ի Վերականգնվող էներգիայի խթանում ծրագրի շրջանակներում ֆինասնավորում ստանալու նպատակով յուրաքանչյուր նախագիծ պետք է ապացուցի, որ ունի օրենքով պահանջվող բոլոր թույլտվությունները, այսինքն՝ շրջակա միջավայրի ազդեցության հաստատված գնահատականը: Այս թույլտվությունների և լիցենզիաների առկայությունը և վավերականությունը ուսումնասիրվում է տեխնիկական խորհրդատուի կողմից նախքան պլանի մանրակրկիտ ստուգումը և այսպիսով նախապայման է նախագծի հաստատման համար:
Ինչ վերաբերում է Ձեր նամակում նշված հարցադրումներին, ցանկանում ենք տեղեկացնել, որ տեխնիկական խորհրդատուն նորից է ուսումնասիրել Արգիճի ՓՀԷԿ-ի փաստաթղթերը և հաստատել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունների վավերությունը՝ ներառյալ Ձեր կողմից նշված շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը:
Ինչ վերաբերում է լիցենզիայի և թույլտվության տրամադրման գործընթացին, խնդրում ենք Ձեր հարցադրումները ուղղել ՀՀ համապատասխան նախարարություններին»:
Նշենք, որ ԷկոԼուրը համաձայն չէ KfW-ի պատասխան նամակում բերված «Արգիճի» ՓՀԷԿ-ի ֆինանսավորման հիմնավորմուների հետ, եւ բանկին ուղղված հարցում է պատրաստում:
Լուսանկարը` Վարդան Գալստյանի
Նոյեմբեր 26, 2013 at 15:26
