Անահիտ Ջուլհակյան, Դելովոյ Էկսպրես
Մեկ ամիս անց «Ամերիաբանկը» կսկսի վերականգնվող էներգիայի ոլորտում նախագծերի վարկավորման ծրագիրը: Այդ մասին հայտնեց «Ամերիաբանկ»-ի կորպորատիվ բանկային գծով բաժանմունքի տնօրեն Լեւոն Արեւշատյանը էներգետիկ սեկտորի ընկերությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:
Խոսքն առաջին հերթին փոքր հիդրոէլեկտրակայանների մասին է, ինչը պարզ դարձավ հանդիպման մասնակիցների կազմից: Մասնակցում էին «Հիդրոէներգիա», «Հիդրոկորպորացիա», «Արփա-Սեւան», «Նարէներգո», «Ատլասէներգո», «Կապան էներջի» եւ շատ այլ ընկերություններ: Լ. Արեւշատյանը ծրագիրը ներկայիս պայմաններում բնութագրեց որպես յուրահատուկ: Միջոցները բանկի կողմից տրամադրվում են մինչեւ 8 տարի ժամկետով` եռամյա արտոնությունների ժամանակաշրջանով (մարվում են միայն տոկոսները), տարեկան տոկոսադրույքը` 11-12%: Ծրագիրն իրականացվում է ինչպես բանկի սեփական միջոցներով, այնպես էլ, այնպես էլ ներդրումներով: Եվ քանի որ միջոցները ներդրվում են ԱՄՆ դոլլարներով, ապա վարկերն էլ են դոլլարով տրամադրվելու: Ծրագրի ծավալը կազմում է մոտ 20 միլիոն դոլլար: Սակայն, կախված շուկայում այդ միջոցների բաշխման հաջողությունից, գումարը կրող է մեծանալ:
Ծրագրի շրջանակներում վարկերը կտրամադրվեն 10 մեգավատ հզորություն ունեցող էլեկտրակայանների կառուցման եւ մոդենացման համար: Ընդ որում նախապատվությունը կտրվի 2-4 մեգավատ հզորությամբ էլեկտրակայաններին, որպեսզի ընդգրկեն մեծ քանակությամբ ընկերությունների:
«Ամերիաբանկ»-ի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանի խոսքերով հիդրոէներգետիկան բանկի կողմից գնահատվում է որպես բավական հետաքրքիր եւ ներդրումների հուսալիության առումով, եւ ռիսկերի կառավարման առումով, եւ եկամտաբերության մակարդակով` ամենից առաջ այս ոլորտում պետության դերի եւ վերջնական արդյունքի կայուն պահանջարկի շնորհիվ:
Նոյեմբեր 26, 2009
