ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳ

ԷկոԼուր

«Կիսելով բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունը, առաջարկում եմ, որպես առաջին քայլ,համատեղ անցկացնել փոքր ՀԷԿ-երի ուսումնասիրություն/հասարակական մոնիտորինգ/ եւ դրանց արդյունքների հիման վրա նախանշել հետագա քայլերը եւ գործողությունները»,- նշված է«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ին ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության թիվ  5/04.1/1583.09 նամակում:

Բնապահպանության նախարարության նամակն ուղղված է ի պատասխան Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ գործունեության կարգավորման վերաբերյալ առաջարկներին, որոնք ձեւավորվել էին սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած կլոր սեղանի արդյունքում:

Հիշեցնենք, որ Երեւանի Օրհուս կենտրոնում  սեպտեմբերի 3-ին «ԷկոԼուր»-ի կազմակերպած փոքր ՀԷԿ-երի խնդրին նվիրված կլոր սեղանի արդյունքում «ԷկոԼուր»-ը նամակով առաջարկություններ ուղարկեց ՀՀ բնապահպանության նախարարությանը, մասնավորապես.
• դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրերի տրամադրումը մինչև իրավական հիմքի վրա չլինի խնդրի ամբողջական կարգավորումը
• մշակել կայուն զարգացմանն ուղղված ջրային ռեսուրսների կառավարման՝ իրականությանը համապատասխանող հայեցակարգ
• անցկացնել գործող փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ պետական տեսչական մարմինների մասնակցությամբ
• վերանայել էներգետիկ քաղաքականությունը փոքր ՀԷԿ-երի նկատմամբ` մասնավորապես սակագների ձևավորման նկատմամբ:

Դեկտեմբեր 08, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր