Արարատյան դաշտի կենտրոնական մասի ջրերում հանքայնացումը բարձրացել է

Արարատյան դաշտի կենտրոնական մասի ջրերում հանքայնացումը բարձրացել է

ԷկոԼուր

Արարատյան դաշտի կենտրոնական մասում՝ Մասիսի տարածաշրջանում, սուլֆատային տիպի ջրերում, որտեղ հանքայնացումը բարձրացել է միջինը 0.3 գրամ/լիտրում: Այս մասին ասել է «Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի հիդրոերկրաբան Աշոտ Սարգսյանը մարտի 18-ին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում իրականացված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության վերջնական արդյունքների ներկայացման ժամանակ։

«Հորատանցքերի միջև սահմանված 400-1000 մ հեռավորությունը չպահպանելու արդյունքում տեղի է ունեցել ջրատար հորիզոնների միջև գոյություն ունեցող բնական հիդրավլիկ կապի արհեստական խախտում, ինչը հանգեցում է ջրերի քիմիական կազմի փոփոխությանը՝  ջրերի հանքայնացման 0,3 գ/լ-ով ավելացմամբ»,- պարզաբանեց մասնագետը։

Հիշեցնենք, որ Արարատյան դաշտի ջրերի հանքայնացման մասին ահազանգել է նաեւ հիդրոերկրաբան Ռուբեն Յադոյանը, ու խոսքերով հանքայնացումից հետո ջրի նախկին կազմը հնարավոր չէ վերականգնել։

«Չի կարելի Արարատյան դաշտավայրի ջուրը հզոր պոմպով քաշել: Ջրի երեք հորիզոն կա, վերեւի հորիզոնը քաղցրահամ է, բայց խմելու չէ: Ներքեւի երկու հորիզոնն են խմելու, նրանք կխառնվեն, շարքից դուրս կգան, հետո հնարավոր չի լինի վերականգնել: Բացի այդ, մեր Արարատյան դաշտավայրի իջվածքի տակ անպայման հանքային ջրեր են բարձրանում: Եթե դու իջնես ցած, դու այդ հանքային ջուրն էլ կհանես, կխառնես, քաղցրահամ ջրերը կփչացնես»,- ասել էր Ռ. Յադոյանը:

Մարտ 24, 2014 at 16:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր