

ԷկոԼուր
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) «Սևծովյան տարածաշրջանի երկրների 2007-2013թթ. համագործակցության ծրագրի» շրջանակներում իրականացնում է «Սև ծովի մերձափնյա երկրներում կեղտաջրերի մաքրման կառույցների արդյունավետության շարունակական կատարելագործման ռազմավարություն – CISWastewate» նախագիծը։ Այն իրականացվում է Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Բուլղարիայի և Վրաստանի հետազոտողների հետ համատեղ։
Բոլոր 6 համագործակցող երկրներում էլ նոր կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը կամ եղածների կատարելագործումը կապված է մեծ հիմնախնդիրների հետ: Իսկ Սև ծովն աղտոտվում է հիմնականում արդյունաբերական և կոմունալ կեղտաջրերի ոչ արդյունավետ մաքրման պատճառով։
Նախագիծը նախատեսում է ուսումնասիրել դեպի Սև ծով անմիջական ելք ունեցող 3 և այդ տարածաշրջանի մյուս 3 երկրներում եղած կեղտաջրերի մաքրման կայանների վիճակը, որպեսզի ձևավորի կեղտաջրերը նոր տեղեկատվության վրա հիմնված մեթոդոլոգիայով կառավարելու լավագույն մոտեցում:
6 երկրների գործընկեր կազմակերպությունները՝ «Գազային տուրբինների հետազոտման և զարգացման ազգային ինստիտուտ»-ը՝ «COMOTI», «SC RAJA SA», Կոնստանցան (Ռումինիա), Որակավորման բարձրացման սևծովյան կենտրոնը (BSCE) (Բուլղարիա), Տարածաշրջանային համագործակցության եվրոպական շրգանային ծրագիրը (ERFC) (Հունաստան), Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) (Հայաստան), Մոլդովայի պետական համալսարանը (ՄՊՀ (Մոլդովա), Սոցիալական հետազոտությունների և քաղաքական անալիզի միջազգային կենտրոնը (ICSRPA) (Վրաստան), նախագծի շրջանակներում նպատակադրվել են հասնել տարածաշրջանային ակտիվ համագործակցության և գործընկերության Սև ծովի մերձափնյա երկրներում կեղտաջրերի մաքրման կայանների կառավարման էական կատարելագործման շնորհիվ։ Համագործակցող կողմերը նպատակադրվել են նաեւ՝ ավելացնել մաքրման կայանների արտադրողականությունը նոր մշակված շարունակական կատարելագործման ռազմավարության մոդելի օգնությամբ, ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ Սև ծովի տարածաշրջանում կեղտաջրերի կառավարմանը մասնակցող մասնագետների կողմից, Սև ծովի տարածաշրջանի կեղտաջրերի մաքրման կառույցների ղեկավարների համար հնարավորություն ընձեռել՝ դրանց ավելի արդյունավետ կառավարման և առաջացած միտումներին ավելի արագ արձագանքելու։
«2007-2013թթ-ի Սև ծովի համատեղ օպերատիվ ծրագիրը» Եվրոմիության եվրոպական հարևանության և համագործակցության մի գործիք է, որը կոչված է նպաստելու Սև ծովի ավազանի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական զգալի և կայուն զարգացմանը:
Լուսանկարը`www.gegharkunik.gov.am կայքից
Մարտ 25, 2014 at 12:38
