ՏԱՐԵՍԿԶԲԻՑ Ի ՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ 107 ԴԵՊՔ

ԱրմԻնֆո
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2009 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ապօիրնի ծառահատման 107 դեպք, որից 80-ը բացահայտվել է: Ինչպես հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, ապօրինի հատվել են տարբեր տեսակի 1382 ծառեր, այդ թվում` 187 սոճի, 35 բարդի, 61 կաղնի, 14 հացենի, 147 հաճարենի, 246 բոխի, 78 լորենի, ինչպես և` կեռասի, թթենի, կեչի, թխկի, տանձենի, ծիրանենի տեսակի ծառեր: Հայտնաբերվել և բռնագրավվել է նաև տարբեր տեսակի և չափի 199 կոճղ և 208.06 խորանարդ մետր փայտանյութ:

Պետությանը հասցված վնասի չափը կազմել է 59 միլիոն 778 հազար 220 դրամ: Ապօրինի ծառահատումների փաստերի առթիվ հարուցված մի շարք քրեական գործերով պետությանը հասցված վնասի չափը դեռևս ճշտման փուլում է:

Դեկտեմբեր 16, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր