

ԷկոԼուր
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղի երիտասարդները պատմում են իրենց գյուղում առկա ջրի խնդրի մասին:
«Հիմնախնդիրն ունի կենսական նշանակություն, համայնքում կա խմելու ջրի անբավարարություն: Խմելու ջրի մայր ջրատարը գտնվում է վատթար վիճակում: Ջրատարի խողովակաշարը ենթարկված է կոռոզիայի, մասամբ փտած է, 27 կմ հատվածը ամբողջությամբ ենթակա է փոխման: Ժամանակ առ ժամանակ գյուղում դադարեցվում է ջրամատակարարումը: Վերանորոգման կարիք ունեն խմելու ջրի ջրամբարի պատերը: Դսեղում մարդիկ խմում են ոչ մաքուր ջուր»,- ասում են Դսեղի երիտասարդները:
Մանրամասները՝ Դսեղ գյուղի երիտասարդների պատրաստած տեսանյութում։
Ապրիլ 30, 2014 at 14:20
