

Ա1+
Կապանի միջով հոսող 2 գետերը վաղուց են վերածվել աղբանոցի: Իսկ Ողջի գետ բացի կենցաղային ու շինարարական աղբից, թափվումեն նաև Կապանի կոյուղու կեղտաջրերը։ 20 տարուց ավելի է՝ կոյուղատարը քայքայված վիճակում է։ Մաքրման կայանն էլ քաղաքից 5կմ հեռավորության վրա է գտնվում։
Արցախյան պատերազմի ժամանակ այն ամբողջովին շարքից դուրս է եկել. հիմնովին վերկանգնման կարիք ունի։ Կոլեկտորի ընդհանուր երկարությունը 11 կիլոմետր է։ Կեղտաջրերը ընդհանրապես մաքրման կայան չեն հասնում, առանձին հատվածներում լցվում են գետ։
Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի կողմից խնդիրը վերահսկվում է։ Ամեն ամիս նմուշարկումներ են կատարվում։ Ըստ նրանց` արձանագրված ցուցանիշները չեն գերազանցում թույլատրելի սահմանը,ամոնիումի իոնի խտանյութը 2,6 մգլ է։ Կոյուղաջրերը գետը լցվելուց բացի ուրիշ ճանապարհ չունեն։
Բնապահպանները, վկայակոչելով «Ջրային օրենսգրքի» 104 հոդվածը, նշում են, որ Ողջին պատկանում է այն գետերի թվին, որտեղ թույլատրվում է կոյուղաջրեր լցնել։ Խնդիրն առկա է, բայց առայժմ հնարավոր չէ մաքրման կայան կառուցել. միջոցներ չկան։
«Իսկ տուգանքներով կամ այլ միջոցներով հարցը չի լուծվի»,-ասում է բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լևոն Պետրոսյանը։ «Հայջրմուղկոյուղու» Կապան տեղամասը ևս նոր մաքրման կայան կառուցելու հնարավորություն չունի։ Թեև բնակչությունից ջրահեռացան համար վարձավճարներ է հավաքում։
Կապանի «Սոսի» հեռուստատեսություն
Դեկտեմբեր 22, 2009
