

ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարելու վերաբերյալ: Մասնավորապես ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին հանձնարարվեց նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից:
Այս կապակցությամբ ԷկոԼուրը հարցում ուղարկեց ՀՀ տարածքային կառավարման նախարարին` խնդրելով տեղեկացնել, թե ինչ աղբյուրներից են պատրաստվում ջրամատակարարում իրականացնել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում: Ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը էկոԼուրին տեղեկացրեց. «ՀՀ կառավարության` Ձեր կողմից նշված որոշումը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում՝ համաձայն նիստի ընացքում ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի: Որոշման դրույթների վերաբերյալ պարզաբանումներ կներկայացվեն փաստաթղթի պաշտոնական հրապարակումից հետո»:
Սեպտեմբեր 26, 2014 at 17:44
