Հանցագործություն է ջուրը վաճառել գյուղացուն. մասնագետ

Հանցագործություն է ջուրը վաճառել գյուղացուն. մասնագետ

ԷկոԼուր

Հայաստանում ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարման և ոլորտում առկա կոռուպցիայի համար մասնագետները մեղադրում են ջրօգտագործողների ընկերություններին՝ ՋՕԸ-երին:

«Հանցագործություն է ջուրը վաճառել գյուղացուն, որպեսզի վերջինս ջրի իր այգին, բերք աճեցնի և զարգացնի երկրի գյուղատնտեսությունը», - հայտարարեց ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը Կայուն զարգացման կենտրոնի կողմից կազմակերպած կլոր սեղանի ժամանակ:

«Ամեն տարի պետությունը բյուջեից միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր դրամներ է տալիս դոտացիան պարտքերը փակելու համար: ՋՕԸ-ն ասում է՝ ես ջուրը տվել եմ, փողը չեմ հավաքել, բայց ճիշտ չէ: Փողը հավաքել է, ուղղակի պետական գանձարան չի մտել: Դա փաստ է, ցանկացած համայնք մտեք՝ կասեն», - ասաց Մարատ Գրիգորյանը:

Կայուն զարգացման կենտրոնի հաշվարկների համաձայն՝ ջուրը պետք է տրամադրվի գյուղացուն անվճար, իսկ դրա հետ զուգընթաց ավելացվի հողի վարձը: Այն եկամուտները, որոնք պետությունը որպես դոտացիա տալիս է համայնքներին, պետք է այդ դոտացիան այլևս չտա, որովհետև եթե հողի վարձը ավելանա, բյուջեն կապահովվի և կվերանա կոռուպցիոն ռիսկը: «Չեն լինի ՋՕԸ-երը, չի լինի ջրի վաճառք», - նշեց Մարատ Գրիգորյանը:

Դեկտեմբեր 12, 2014 at 17:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր