

ԷկոԼուր
ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ Գեղարոտ գետի ջուրը ոռոգման համար վտանգ չի ներկայացնում:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գետի ջուրը, որը սնում է Արագած համայնքի և հարակից մի քանի համայնքների մշակովի հողերը, վերջին տարիներին փոխվել է և դարձել է դարչնագույն: Բնակիչները անհանգստացած են գետի վիճակով եւ ջրի որակով: Նրանք գետի վիճակի վատացումը պայմանավորում են գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երով: Գեղարոտ գետի վրա կառուցված են «Գեղարոտ» եւ «Արագած-1» փոքր ՀԷԿ-երը:
ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում Արագածի համայնքապետ Հենրիկ Հովհաննիսյանը ասաց. «Անալիզների պատասխանում նշված է, որ Գեղարոտ գետի ջուրը ոռոգման համար վտանգ չի ներկայացնում»: Հարցին, թե որ կառույցն է իրականացրել Գեղարոտի ջրի անալիզները, համայնքապետը պատասխանեց, որ այժմ չի կարող նշել, քանի որ փաստաթուղթը իր ձեռքի տակ չէ:
Լուսանկարը` www.aarhus.am կայքի
Մայիս 25, 2015 at 14:11
