Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով կտրամադրվի 75 միլիոն եվրո

Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով կտրամադրվի 75 միլիոն եվրո

 ԷկոԼուր

Կառավարությունը Արարատյան դաշտի ջրի սուր խնդիրը  նախատեսում է մեղմել Վեդու ջրամբարի կառուցմամբ: Ջրամբարը պետք է կառուցվի Գոռավան համայնքի տարածքում՝ Վեդի գետի վրա, և պետք է ունենա 20 միլիոն խորանարդ մետր  ընդհանուր ծավալ, 70 մետր պատվարի բարձրություն:

Ոռոգումը մեխանիկականից կդառնա ինքնահոս, ինչը իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը:

Ջրամբարի կառուցման համար նախատեսվում է ստանալ  75 միլիոն եվրո արժողությամբ վարկ, որը պետք է տրամադրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև  կնքվելիք վարկային պայմանգրի շրջանակներում:

Դեկտեմբեր 24, 2015 at 12:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր