

ԷկոԼուր
Մինչև 2023 թ. Հայաստանում 8000 հա հողատարածք կանցնի կաթիլային ոռոգման: 2019-2023 թթ. կաթիլային ոռոգման համակարգերը տարեկան կտեղադրվեն 1600 հա հողատարածքներում, անձրևացման համակարգեր` 200 հա հողատարածքներում: Այս կապակցությամբ համապատասխան որոշում գործադիրն ընդունեց մարտի 7-ի նիստում:
Որոշմամբ կսուբսիդավորվեն ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն ուղղված վարկերի, կապիտալ ծախսերի համար տրամադրված վարկերի տոկոսադրույքները, ինչպես նաև կփոխհատուցվեն ոռոգման արդիական համակարգեր ներդնող տնտեսա¬վարողների կողմից կատարված ծախսերի 16%-ը, սահմանամերձ համայնքներում ներդրման դեպքում կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվների դեպքում՝ 18%-ը:
Այս աշխատանքների համար վարկերը տրամադրվելու են 3 տարի մարման ժամկետով և 12% տոկոսադրույքով: Սուբսիդավորվելու է տոկոսադրույքների 10 տոկո¬սային կետը` 1200 հա-ի համար, 12 տոկո¬սային կետը` 220 հա-ի համար:
Ծրագրի իրականացման համար 2019 թ. կպահանջվի 312,049.591 հազար դրամ, 2020 թ.` 552,683.304 հազար դրամ, 2021 թ.` 681,484.482 հազար դրամ, 2022 թ.` 714,650.0 հազար դրամ, իսկ 2023 թ.` 1360,051.25 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 3 ամիսը մեկ ՀՀ կառավարությանը պետք է ներկայացվի այդ ծրագրերի վերաբերյալ զեկույց-հաշվետվություն:
Մարտ 07, 2019 at 17:47
