ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԿԱՆԱՉ ԱԿՈՒՄԲ», ՈՐՏԵՂ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԿԱՆԱՉ ԱԿՈՒՄԲ», ՈՐՏԵՂ ԿՑՈՒՑԱԴՐՎԵՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ

ԷկոԼուր

Երեւանում բացվեց «Կանաչ ակումբ», որտեղ կներկայացվեն բնապահպանական ֆիլմեր եւ կանցկացվեն դրանց քննարկումները: Ամեն շաբաթ օր` ժամը 16:30, Թումանյան 40 հասցեում հնարավոր կլինի դիտել հայ և օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը, որոնք նվիրված են շրջակա միջավայրի պահպանման էական խնդիրներին:

Առաջին ֆիլմը, որը ցուցադրվեց այս նախագծի շրջանակներում, «Ուրանաֆոբիա»-ն էր (արտադրությունը «ԷկոԼուր»-ի)` նվիրված  տեղի բնակչության եւ Հայաստանում ուրանի պաշարների ուսումնասիրությունն իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի շահերի բախմանը:

Մարտի 20-ին կցուցադրվի «Թեղուտ. Զավակների հացը» ֆիլմը (ռեժիսոր` Տիգրան Պասկեւիչյան)` նվիրված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն իրականացնող «Vаllex» խմբի ընկերությունների եւ լայն հասարակայնության շահերի կոնֆլիկտին:

«Կանաչ ակումբ»-ի բացման նախաձեռնությունը պատկանում է Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնին, որի գործունեությունը սերտորեն կապված է շրջակա միջավայրի պահպանման ոլորտում երիտասարդական կրթական եւ դաստիարակչական ծրագրերի հետ:

Մարտ 18, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր