

ԷկոԼուր
Մեկ ամիս առաջ Գառնիի բնակիչները բախվեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի հետ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի պատճառով, երբ Ազատի կիրճ էր մտել ծանր տեխնիկան:
Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է, գառնեցիները պայքարում են այս ծրագրի դեմ, որով Ազատ գետից պետք է ջուր տարվի Արարատի մարզ ոռոգման համար: Գառնեցիները համոզված են, որ ծրագրի արդյունքում ոռոգման սեզոնին իրենք կզրկվեն Ազատ գետի ջրից:
Կոնֆլիկտի ժամանակ գառնեցիներն ապրիլի 13-ին 9 ժամ փակած պահեցին Գառնի-Երևան ավտոճանապարհը և ստիպեցին ծանր տեխնիկան դուրս բերել Ազատի կիրճից:
Այս ժամանակահատվածում բնակիչների նկատմամբ տարբեր ճնշումներ գործադրվեցին, իսկ մայիսի 12-ին նրանց հայտնեցին Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի նոր քննարկման մասին: Բնակիչները որոշեցին թույլ չտալ քննարկման անցկացումը: Իրավիճակը կտրուկ սրվեց, երբ քննարկմանը մասնակցելու համար Գառնի ժամանեցին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի ներկայացուցիչները, որոնց դիմավորեց Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը: Թե ինչպես ընդունեցին նրանց գյուղի բնակիչները՝ տեսանյութում:
Մայիս 13, 2016 at 19:21
