«Veolia» ընկերության բաժնետերերը ներդրումներ են անում Հայաստանում ջրի կառավարման համար և մենաշնորհ են ստեղծում այդ ոլորտում

«Veolia» ընկերության բաժնետերերը ներդրումներ են անում Հայաստանում ջրի կառավարման համար և մենաշնորհ են ստեղծում այդ ոլորտում

ԷկոԼուր

Հայաստանում ջրի կառավարումը հանձնվեց «Veolia» ընկերությանը, որը դարձավ մենաշնորհատեր: «Veolia»-ն հայտարարվեց մրցույթի հաղթող, որին մասնակցում էին 4 ընկերություններ: 2005թ-ից «Veolia»-ն կառավարում էր Երևանի և նրա շրջակայքի ջրամատակարարումը ի դեմս «Երևան ջուր» ընկերության, որի հետ պայմանագիրն ավարտվեց 2016թ-ի մայիսին:

Քչերն էին կասկածում այս ընկերության հաղթանակին, քանի որ խոսքը 80 միլիոն դոլլար ներդրումների մասին է, որոնք վարկի և դրամաշնորհի տեսքով տրամարվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկից (EIB) և Եվրամիությունից:

Դրա հետ մեկտեղ նշենք, որ EBRD-ն «Veolia»-ի բաժնետերերից է, ինչպես և Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան, որը լինելով «Veolia»-ի բաժնետեր, այս ընկերություն բերեց Հայաստան, հայտարարեց մրցույթ, ճանաչեց հաղթող և տրամադրեց վարկ:

Նոյեմբեր 03, 2016 at 14:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր