

ԷկոԼուր
Տարոնիկ համայնքը խմելու ջուր չունի շուրջ 25 տարի՝ սկսած 1992թ-ից: Այժմ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խոստանում է Տարոնիկի բնակիչներին ջրով ապահովել: Մարտի 10-ից կմեկնարկի նոր պոմպակայանի շինարարությունը: Մարզպետն այս մասին հայտարարց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի և Արմավիրի համայնքապետերի հետ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Տարոնիկի բնակիչները որպես խմելու ջուր օգտագործում են խորքային հորերից դուրս եկող արտեզյան ջուրը, որը չի քլորացվում: «Երբ այդ ջրով լողանում ենք, մեր մազերը կոշտանում են, ու մենք այդ ջուրը խմում ենք: Ինչ անենք, այլ ելք չունենք, բայց որ կարող է մի օր այդ ջրից լուրջ առողջական խնդիրներ առաջանան, դա հաստատ»,- ԷկոԼուրի հետ զրույցում պատմել են տարոնիկցիները:
Տարոնիկում ջրի խնդիրը սրվել է, երբ սկսել է զարգանալ ձկնաբուծական բիզնեսը:
Փետրվար 15, 2017 at 17:14
