Արփի լիճը սնուցող գետերի հուների մաքրումը 21.7 միլիոն դրամ կարժենա

Արփի լիճը սնուցող գետերի հուների մաքրումը 21.7 միլիոն դրամ կարժենա

ԷկոԼուր

www.e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրված կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ 21.7 միլիոն դրամ կտրամադրի ՀՀ բնապահպանության նախարարությանը Արփի լիճը սնուցող գետերի հուները գետաբերուկներից մաքրելու համար: Աշխատանքների իրականացման նպատակն է հաջորդող տարիներին ավելի մեծ քանակով ջրային ռեսուրսների կուտակումը և ջրամբարում ջրի մակարդակի ավելացումը:

Վերջին անգամ նմանատիպ մաքրման աշխատանքների իրականացվել են շուրջ 30 տարի առաջ: Նախատեսվում է 12 կմ երկարությամբ ջրահոսքերի հունի մաքրում:

Տրամադրվող գումարը բնապահպանության նախարարության կողմից կտրվի «Արփի լիճ» ազգային պարկին» աշխատանքների իրականացման համար:

Հոկտեմբեր 31, 2017 at 16:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր