

ԷկոԼուր
«Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը ապրիլի 15-ին Facebook սոցիալական ցանցում տարածել է հաղորդագրություն, որում ասված է. «Քիչ առաջ Արմնյուզով հայտարարեցին, որ Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչներին այս շաբաթ, ինքնահոս համակարգով, ԱՆՎՃԱՐ ոռոգման ջուր կտրվի:
Ոռոգման ջուր տրվելու է նաև Երևանյան լճից:
Երևանյան լճին առնչվող Մեր իսկ բազմաթիվ առաջարկ-հարցումներին` քաղաքի ղեկավարությունը պատասխանել է, որ Երևանյան լիճն այնքան աղտոտված է, որ նրան ձեռք տալ չի կարելի:
Երկու ՀԱՐՑ Երևանի Քաղաքապետին և Երևանի Քաղաքապետին առընթեր Էկոլոգիական հանձնաժողովի նախագահ տիկին Կարինե Դանիելյանին.
1. Եթե Երևանյան լիճն աղտոտված է /նաև` ծանր մետաղներով/, ինչպե՞ս կարող եք թույլ տալ, որ այդ թունավոր ջրով ջրվեն այգիներն ու բանջարանոցները:
2. Իսկ եթե Լիճն աղտոտված չէ, ապա ինչո՞ւ Երևանյան լիճը չեք դարձնում հանրության համար Էկո-զբոսաշրջա-առողջա-ռեկրեացիոն ՏԱՐԱԾՔ»:
Ապրիլ 16, 2014 at 11:13
