

ԷկոԼուր
«ՌՈՒՍԱԼ» ընկերության մեջ մտնող Երևանի փայլաթիթեղագլանման «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը սեպտեմբերի 22-ին մաքրելու է Հրազդան գետի ափը: Միջոցառումն իրականացվելու է «ՌՈՒՍԱԼ»-ի կողմից անցկացվող «Կանաչ ալիք» բնապահպանական մարաթոնի շրջանակներում: Մարաթոնն անցկացվում է «ՌՈՒՍԱԼ»-ի ներկայության քաղաքներում:
Հրազդան գետի ափի մաքրման աշխատանքների մասնակիցների հավաքը նշանակված է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00, «ԱՐՄԵՆԱԼ»-ին հարող տարածքում: Ընկերությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել բնապահպանական միջոցառմանը: Ցանկացողները կարող են դիմել «Կանաչ ալիքի» կազմակերպիչներին՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ (060) 37-66-13, (098) 40-12-80 կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Սեպտեմբեր 20, 2017 at 18:33
