ԷկոԼուր
Ինչպես հայտնում է «Ջաղացի ձոր» ՓԲԸ-ի տեղեկատվական ծառայությունը, ընկերությունը «Գրին Լենդ Ինվեստմենտ» ՓԲԸ-ի հետ գործակցությամբ Կոտայքի մարզի Գողթ լեռնային գյուղում իրականացնում է համալիր ծրագիր: Ծրագրի շրջանակներում կառուցվել են երկու փոքր ՀԷԿ-եր, անցկացվել է խողովակատար 6250 մետր երկարությամբ և 720 մմ տրամագծով, որը ջրի վարարման շրջանում ծառայում է իբրև ջրահավաք:
Ապրիլ – հունիս ամիսների ընթացքում ջրատարը Գողթ գյուղին տրամադրել է 3 մլն խորանարդ մետր ոռոգման ջուր, ինչպես նաև ապահովել է ջրահոսքի կիրառումը փոքր ՀԷԿ-երի տուրբինների աշխատանքի համար: Մինչև վերջերս հալոցքային ջրերի մեծ մասն անօգուտ հոսել-լցվել է Ազատ գետը: Ջրամատակարարման հարցի լուծման շնորհիվ ամեն տարի Գողթում ընդլայնվում է ոռոգովի հողագործությունը, իսկ «Ջաղացի ձոր» ընկերության գործընկեր «Գրին Լենդ Ինվեստմենտ» ընկերությունը գյուղի մերձակայքում հիմնել է 73 հեկտար այգի` 30 000 բազմազան մրգատու ծառերով:
Օգոստոս 02, 2010
