

ԷկոԼուր
2011թ. հոկտեմբերին Եղվարդի Օրհուս Կենտրոնի համակարգող Մարի Չաքրյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ահազանգեց, որ Եղվարդը խմելու ջրի խնդիր ունի: Նա նշեց, որ քաղաքի ջրատար խողովակները 70 տարվա վաղեմության են եւ չեն պահպանում ջրի որակն ու մաքրությունը: Խմելու ջրի ջրամբարը ցանկապատված չէ, չի վերահսկվում ոչ ոքի կողմից եւ «Երեւան Ջուր» ընկերությունը չի պատասխանում Օրհուս կենտրոնի հարցերին: Մարի Չաքրյանի ու Եղվարդի ակտիվիստների ահազանգը ներկայացված է տեսանյութում:
Այս ահազանգից ամիսներ անց, Եղվարդում իրավիճակը փոխվել է: Ինչպես «ԷկոԼուր»-ին փետրվարի 29-ին տեղեկացրեց Եղվարդի Օրհուս կենտրոնի համակարգող Ռուզաննա Մանյանը, խմելու ջրանցքը ներկայումս ցանկապատված է եւ տարածքում վերահսկողություն է իրականացվում: Նա նշեց, որ «Երեւան Ջուր» ընկերությունից իրեն հայտնել են, որ ամբողջությամբ փոխվել են Եղվարդի Նատի թաղամասի ջրատար խողովակները, եւ բնակավայրն ապահովված է ջրով:
Փետրվար 29, 2012 at 15:32
