Հրազդան գետում ձկների անկման պատճառները չեն բացահայտվի

Հրազդան գետում ձկների անկման պատճառները չեն  բացահայտվի

ԷկոԼուր

Հրազդան գետում ձկների անկման պատճառները չեն  բացահայտվի: Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի 26-ին եւ 2013թ. հունվարի 18-ին Հրազդան գետում ձկներ սատկեցին: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից ջրի նմուշառումներ վերցրեցին՝ փորձաքննության ենթարկելու նպատակով: «ԷկոԼուր»-ը դիմեց ՀՀ բնապահպանության նախարարություն` պարզելու փորձաքննության արդյունքները: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրեցին միայն, որ ամբողջ գործը փոխանցվել է ոստիկանություն: ՀՀ ոստիկանությունից էլ «ԷկոԼուր»-ին հայտնեցին, որ այս դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը կարճվել է քրեական հանցադեպի բացակայության պատճառով` համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի առաջին կետի:

Մարտ 05, 2013 at 14:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր