Ոռոգման ջրերի աղտոտվածությունը ազդում է սննդի վրա. մասնագետներ

Ոռոգման ջրերի աղտոտվածությունը ազդում է սննդի վրա. մասնագետներ

Tert.am

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է, որի կապակցությամբ Հայաստանում նախատեսվում է անցկացնել միջոցառումների ծրագիր` «ջուր և սննդի անտանգություն» կարգախոսով: Այս մասին լրագորղների հետ հանդիպմանը հայտնեցին միջոցառումների կազմակերպիչները: «Գլոբալ ջրային համագործակցություն» ՀԿ նախագահ Արևիկ Հովսեփյանը նշեց, որ ամեն տարի Հայաստանում ջրի օրը նշվում է` ուշադրության կենտրոնում ունենալով ջրի հետ կապված տարբեր խնդիրները, իսկ այս տարի կարևորվել է սննդում օգտագործվող ջրի անվտանգության խնդիրը: Նրա խոսքով կեղտաջրերի կայանների բացակայության պատճառով խաթարվում է սննդի անվտանգությունը, քանի որ ոռոգման ջուրն աղտոտված է:

Սննդի անվտանգության և որակի հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Վահե Դանիելյանի խոսքով՝ ոռոգման ջրում առկա կեղտաջրերը միանշանակ ազդում են սննդի վրա, սակայն մեկ տարվա հետազոտությունները ցույց են տվել, որ նորմայից շատ քիչ շեղվող տվյալներ են ստացվել:

«Արտադրական կեղտաջրերն են վտանգավոր, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Կառավարությունը պետք է աշխատի այդ արտադողների հետ, որ մաքրեն այդ ջրերը, նոր հետո բաց թողնեն, ինչն օրենքով սահմանված է»,- ասաց Արևիկ Հովսեփյանը:

Նրա խոսքով պետք է կառուցել կեղտաջրերի մաքրման կայաններ, ինչը թույլ կտա խուսափել այս խնդրից`ավելացնելով, որ Սևանում արդեն կառուցվում է նման փոքր կայան, իսկ ավելի մեծամաշտաբ կայաններ նախատսեվում է կառուցել Դիլիջանում և Ջերմուկում:

Մարտ 20, 2012 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր