

Yerkir.am
Թերթերից մեկը տեղեկություն էր տարածել, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրակայան կառուցել:
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետը թեեւ խնդրեց մի փոքր սպասել, քանի որ մամլո քարտուղարը հերքումն արդեն պատրաստում է, սակայն, այդուհանդերձ, չզլացավ անձամբ հերքում տալ. «Նման բան չկա»:
«Ես անձամբ դեմ եմ գյուղում երկրորդ ՀԷԿ-ի կառուցմանը: Բնակիչները չէին կարող ասել, որ դրա հեղինակը ես եմ, քանի որ գիտեն իմ վերաբերմունքը»,- վստահեցրեց մարզպետը:
Մեր այն դիտարկմանն էլ, որ լուրեր են շրջանառվում, թե վարչապետը Քաջարանի հարցով զայրացած է եւ «սենսացիոն» հայտարարություն է անելու, մարզպետը նախ զարմացավ, թե «ինքը, Սյունիքում նստած, ինչպես կարող էր տեղյակ լինել, որ վարչապետը Երեւանում զայրացել է», հետո էլ նշեց, որ հարցը կարգավորված է:
«Ոչ մի խնդիր էլ չկա, գյուղապետը չգիտեմ ինչի` ուզում էր իրան ցույց տալ»,- վստահեցրեց մարզպետը:
Չնայած բնակիչների բողոքներին`Սյունիքի մարզպետը պատրաստվում է երկու հիդրոէլեկտրոկայան կառուցել
ԱրմԻնֆո
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի Ծավ գյուղում պատրաստվում է երկու հիդրոէլեկտրոկայան կառուցել:
«Ըստ Ծավի բնակիչների` գյուղով անցնում է Բասուտա գետը, որտեղ արդեն մեկ հէկ կառուցվել է: Բնակիչները դժվարացել են նշել այդ հէկ-ի սեփականատիրոջ անունը, սակայն ասացին, որ իրենք բողոքի ալիք կբարձրացնեն նոր հէկ-երի կառուցման դեպքումե-գրում է «168 ժամե-ը :
Նշենք, որ վերջին տարիներին էժան էլեկտրաէներգիա արտադրող սեփական ՀԷԿ-երի կառուցումը նորաձև է դարձել հայ օլիգարխ-պաշտոնյաների շրջանում: Սակայն, հասարակության միանգամայն արդարացի դժգոհությունը հարուցող այդ միտումը բողոքի ակտիվ գործողությունների անցկացման պատճառ է դարձել, որի գագաթնակետը Թռչկանի ջրվեժի շուրջ իրավիճակն էր: ՙՓրկենք Թռչկանը՚ նախաձեռնության ակտիվիստները կարողացան հասնել ջրվեժի փրկությանը`թույլ չտալով, որպեսզի այն վերածվի ՀԷԿ-ի:
Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստներն իրենց մտահոգությամբ կիսվել են նաև ՀՀ նախագահի հետ`նամակ ուղարկելով նրան, որում ասվում է, որ Հայաստանում վերջին տարիներին բնության ոչնչացումը, բնապաշարների անխնա շահագործումը և տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը վտանգավոր մասշտաբների են հասել:
Հունվար 18, 2012 at 14:47
