

ԷկոԼուր
Օր օրի ավելացող փոքր ՀԷԿ-երի շնորհիվ ավելանում է նաև ծանրաբեռնվածությունը Հայաստանի գետերի վրա: Հայաստանի ամենածանրաբեռնված գետերն են՝ Որոտանը (10 ՀԷԿ), Եղեգիսը (10 ՀԷԿ) և Արփան (8 ՀԷԿ) (ըստ մեր տվյալների, Արփա գետի վրա կարող է լինել ավելի շատ): Դժվար չէ պատկերացնել ծանրաբեռնվածությունը մի գետի վրա, որի վրա կառուցված են մեկ տասնյակ ՀԷԿ-եր: Բացի այս 3 գետերից, ՓՀԷԿ-երով են ծանրաբեռնված ևս 43 գետ իրենց ձկնային պաշարներով, որոնց մասին խոսելն արդեն անիմաստ է: Իսկ բնակիչները արդեն կատարել են եզրահանգում և ընտրություն. «Գետին ասել են հաջողություն, ձկներին ասել են հաջողություն, երկրին էլ կասենք հաջողություն ու կգնանք»:
Նշենք, որ ՓՀԷԿ-երը համարվում են մասնավոր բիզնես եւ մի ամբողջ ազգի հաշվին ապահովում են գերշահույթ մի քանի հոգու համար:
ՓՀԷԿ-երի շահագործման արդյունքում խախտվում են գետերի էկոհամակարգերը, վերանում են ձկնային պաշարները: ՓՀԷԿ-եր են կառուցված անգամ այն գետերի վրա, որոնք մտնում են Սևանա լճի ջրահավաք ավազանի մեջ: Անտեսելով բնակչության կարծիքը, անտեսելով ՓՀԷԿ-երի հետեւանքով համայնքներում առաջացող սոցիալական խնդիրները, անտեսելով կենսաբազմազանության պահպանումը, անտեսելով անգամ Սևանը՝ պետական կառույցների և ֆինանսական զարգացման բանկերի թեթև ձեռքով շարունակվում են կառուցվել և շահագործվել 150 (ըստ վերջին տվյալների) ՓՀԷԿ:
Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.
Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Դեկտեմբեր 20, 2013 at 12:22
