Միմյանցից ընդամենը 42 մետր հեռավորությամբ Որոտան գետի վրա կկառուցվի 2 փոքր ՀԷԿ

Միմյանցից ընդամենը 42 մետր հեռավորությամբ Որոտան գետի վրա կկառուցվի 2 փոքր ՀԷԿ

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մայիսի 24-ի հերթական նիստի ժամանակ փոխեց անտառային եւ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիան` Որոտան գետի վրա 2 փոքր ՀԷԿ-երի կառուցման համար:

Այդ նպատակով Սյունիքի  մարզի Սպանդարյան գյուղական համայնքից անտառային հողերից 0.0516 հեկտար և գյուղատնտեսական նշանակության հողերից 0.0484 հեկտար փոխադրվեց  էներ­գետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա, իսկ Անգեղակոթից` 0.1 հեկտար անտառային հող:

Ընդ որում փոքր ՀԷԿ-երը կառուցվելու են միմյանցից ընդամենը 42մ հեռավորության վրա: Սպանդարյանի ՓՀԷԿ-ը գտնվելու է «Որոտան» գետի ձախ ափին` 1810 մետր նիշի վրա, իսկ Անգեղակոթինը` «Որոտան» գետի ձախ ափին` 1768 մետր նիշի վրա:

Երկու փոքր ՀԷԿ-երի նախագծողը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է:

Սպանդարյանի եւ Անգեղակոթի ՓՀԷԿ-երի գործարկման արդյունքում յուրաքանչյուրը տարեկան կարտադրվի 1.82մլն.ԿՎՏ ժամ էլեկտրաէներգիա, համայնքներում կստեղծվեն 4-ական նոր աշխատատեղ: Յուրաանչյուր ՀԷԿ-ի համար կկատարվի 325 միլիոն դրամի ներդրում:

Մայիս 24, 2012 at 18:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր