

ԷկոԼուր
Հայաստանի կառավարությունը արտոնություններ տվեց «Հով-Խաչ» ընկերությանը, որը կառուցել և շահագործման է հանձնել «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարը: Այն խմելու և ոռոգման ջուր է մատակարարում Կոտայքի մարզի Գառնի, Գեղարդ, Գողթ, Հացավան, Գեղադիր և Ողջաբերդ գյուղերին։ Արտոնությունները նրանում են, որ ավելի քան 300 միլոն դրամի ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվեց մինչև 2014 թ. սեպտեմբերի 1-ը` հաշվի առնելով այն, որ ընկերությունը նախատեսում է ջրատար խողովակի երկայնքով կառուցել ամբողջությամբ ավտոմատացված համակարգով կառավարվող 5 փոքր հիդրոէլեկտրակայան: Միեւնույն ժամանակ կառավարությունը բարձր գնահատեց ընկերության գործունեությունը` ոռոգման ոլորտում ներդրումների կատարման առումով:
Մեր կողմից նշենք, որ ջրատար խողովակի երկայնքով ձգվող փոքր ՀԷԿ-երի կասկադը կարող է մեծ վնաս հասցնել հենց ոռոգմանը, քանի որ մինչ օրս Հայաստանում գետերի անձնագրավորում չի կատարվել, եւ ոչ ոք փաստաթղթերով չի կարող հիմնավորել, թե ինչ վնաս կկրի գետային ավազանի էկոհամակարգը, եւ որտեղ կարող է ջուրը չբավականացնել տարածքների ոռոգման համար, երբ փոքր ՀԷԿ-ը ջուրը վերցնի:
Հայաստանում փոքր ՀԷԿ-երի միջոցով ստացվող էլեկտրաէներգիայի ծավալները շատ մեծ են` երկու անգամ ավելի մեծ , քան, օրինակ, Եվրոպայում: Եվրոպայում կարծում են, որ դրանք արդեն մեծ ՀԷԿ-եր են, որոնք միանգամայն այլ մոտեցում են պահանջում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման առումով, իսկ մեզ մոտ դրանք փոքր են:
Օգոստոս 17, 2011 at 12:29
