Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
 
Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց: 

Հանրապետության տարածքում՝

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ 

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի դեկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝     11.90C (1980 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝         -23.30C (2002 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝     -2.20C

www.mes.am

 

Դեկտեմբեր 23, 2020 at 12:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր