Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-15 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-2-ը սպասվում են տեղումներ։

Երևան քաղաքի փետրվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`    15.90C (1996 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`         -24.60C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`     -1.30C

Փետրվար 25, 2021 at 16:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր