Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում՝ +24…+27 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   24.50C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       -2.00C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   11.00C

www.mes.am

Ապրիլ 02, 2021 at 12:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր