Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 13-16-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մայիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   30.20C (1969 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       6․80C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   16.80C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մայիս 12, 2021 at 13:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր