Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 3-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   34.20C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       6.50C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   19.20C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հունիս 03, 2021 at 12:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր