

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ
Հոկտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 8-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-9-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 4-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 29.00C (1998 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.20C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.20C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հոկտեմբեր 04, 2021 at 12:24
