Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը՝ 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`      16․90C (1959 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`          -5.30C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`      6․50C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

Նոյեմբեր 09, 2021 at 13:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր