

Հանրապետության տարածքում`
Մարտի 4-ի, 5-ի, 7-ի, 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 5-ի գիշերը, 6-ին, 7-ի, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսային` 2-5 մ/վ, մարտի 4-5-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-5-ը կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մարտի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 6-7-ը և 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ի և 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև։ Մարտի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի մարտի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.20C (2004թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.40C (1985թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.30C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Մարտ 04, 2022 at 12:24
