Խիստ ցածր ջերմային ֆոն, բացառիկ առատ ձյան տեղումներ. գարուն՝ ձմեռվա շնչով

Խիստ ցածր ջերմային ֆոն, բացառիկ առատ ձյան տեղումներ. գարուն՝ ձմեռվա շնչով

2022թ. մարտ ամիսն աչքի ընկավ խիստ ցածր ջերմային ֆոնով ու բացառիկ առատ ձյան տեղումներով: Հատկապես վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության՝ «Հիդրոօդերևութաբանության  և  մոնիթորինգի  կենտրոն» ՊՈԱԿ-ը: 

Տեղումների քանակը մարտի 21-ի դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝ 210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100 սմ-ի և ավելին։

Մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:

Վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։
 
Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։ Առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։

Մարտ 21, 2022 at 17:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր