Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 25-ի ուշ երեկոյան, 26-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարտի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   23.00C (2008թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`       -6.80C (2005թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.40C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մարտ 25, 2022 at 12:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր