Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 13-ին, 15-ի ցերեկը առանձին շրջաններում, 12-ի և 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 14-ին, 15-ի և 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 12-ի ցերեկը կնվազի 2-4, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 11-ի երեկոյան ժամերին, 12-ի և 16-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝      29.20C (1974 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝          6.20C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝      16.30C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մայիս 11, 2022 at 12:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր