Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 5-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        38.9 0C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            12.4 0C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        24.0 0C

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Օգոստոս 05, 2022 at 12:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր