Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 22-ին, 23-ի կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Օգոստոսի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Օգոստոսի 22-25-ն Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-25-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 13-15 մ/վ:

Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        36.9 0C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           12.7 0C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`       23.7 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Օգոստոս 22, 2022 at 12:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր