

Ուշադրություն
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.7 0C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.2 0C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.3 0C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Սեպտեմբեր 01, 2022 at 15:20
