Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 2-4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։


Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ն առանձին շրջաններում, 7-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-6-ը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`     37.80C (2010 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`         11.2 0C (1961 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`     23.0 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Սեպտեմբեր 02, 2022 at 12:00


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր