Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի և 20-ի գիշերը և երեկոյան, 22-ին առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 18-20-ն առանձին հատվածնեորւմ հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկը և 22-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի երեկոյան ժամերին և 20-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 21-ին, 22-ի գիշերը սպասվում է անձրև: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`    26.10C (2020 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`        0.3 0C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`   13.3 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հոկտեմբեր 18, 2022 at 11:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր