Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

mes.am

Հանրապետության տարածքում`

դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.40C (1965 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -16.20C (1956 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`  0.60C

Դեկտեմբեր 12, 2022 at 15:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր