

Հանրապետության տարածքում`
Փետրվարի 10-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-3 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի փետրվարի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16.00C (2021 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.50C (1972 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -1.20C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Փետրվար 10, 2023 at 14:32
