Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 21-24-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (2014 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`     -5.40C (1987 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.50C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Մարտ 20, 2023 at 16:23


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր